10:10  ,  19 մարտի, 2012

ՖԻՖԱ-ի նախկին նախագահը հոսպիտալացվել է

Ռիո դե Ժանեյրոյում հոսպիտալացվել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը, հայտնում է AP-ն: Պատճառների մասին չի հաղորդվում:

Ավելանժը 95 տարեկան է: Նա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1974-1998 թվականներին: Նրան փոխարինեց շվեյցարացի Զեպ Բլատերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով