02:22  ,  19 մարտի, 2012

«Մալագան» մեկ միավոր տարավ «Սանտյագո Բերնաբեուից»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել «Մալագային»:

Հանդիպման 35-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Ռեալին»: Մինչեւ հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեն «Ռեալը» պահպանում էր մեկ գնդակի առավելությունը: Թվում էր, թե Արքայական ակումբն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը կտանի Պրիմերայում, սակայն հանդիպման ավելացված ժամանակում «Մալագայի» կիսապաշտպան Սանտյագո Կասորլան տուգանայինից գեղեցիկ հարվածով գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 1:1:

«Ռեալը» 71 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» ունի 63 միավոր:

Իսպանիայի առաջնություն. 28-րդ տուր

«Ռեալ» - «Մալագա»՝ 1:1

Բենզեմա, 35 – Կասորլա, 90+1

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում