01:59  ,  19 մարտի, 2012

Ռոջեր Ֆեդերերը 76-րդ տիտղոսը նվաճեց

Աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չորրոդ անգամ հաղթող ճանաչվեց Ինդիան Ուելսի մրցաշարում:

Եզրափակիչում շվեյցարացին 1 ժամ 21 րոպեում պարտության մատնեց ամերիկացի Ջոն Իսներին՝ 7:6, 6:3:

Ֆեդերերը 76-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում:

Հիշեցնենք, որ Ինդիան Ուելսի կիսաեզրափակիչում Ֆեդերերն առավելության էր հասել Ռաֆայել Նադալի նկատմամբ, իսկ Իսները պայքարից դուրս էր թողել առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում