01:36  ,  19 մարտի, 2012

«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 2:2

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ուդինեզեն» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Նապոլիի» հետ՝ 2:2:

Հանդիպման 28-րդ րոպեին «Ուդինեզեի» կիսապաշտպան Ջամպյերո Պինցին բացեց հաշիվը: 52-րդ րոպեին Անտոնիո Դի Նատալեն խփեց «Ուդինեզեի» երկրորդ գնդակը:

60-րդ րոպեին «Ուդինեզեի» 21-ամյա հարձակվող Դիեգո Ֆաբրինին հեռացվեց խաղադաշտից, ինչից հետո «Նապոլին» աստիճանաբար մեծացրեց ճնշումը եւ կարողացավ փրկել խաղը:

81-րդ րոպեին ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ չորս րոպե անց, եւս մեկ անգամ գրավելով «Ուդինեզեի» դարպասը, ձեւակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:2:

Իտալիայի առաջնություն. 28-րդ տուր

«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 2:2

Պինցի, 28, Դի Նատալե, 52 –Կավանի, 81, 85

Հեռացում՝ Ֆաբրինի, 60 («Ուդինեզե»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով