00:12  ,  19 մարտի, 2012

«Զենիթը»՝ Եվրոպայի ուժեղագույն ակումբ

Վոլեյբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Կազանի «Զենիթը» հաղթեց լեհական «Սկրային» եւ պատմության մեջ երկրորդ անգամ ճանաչվեց Եվրոպայի ուժեղագույն ակումբ:

Լեհաստանի Լոձ քաղաքում կայացած եզրափակիչում ռուսական ակումբը հաղթեց հինգ սեթերի արդյունքում՝ 3:2:

Կիսաեզրափակիչում «Զենիթը» 3:1 հաշվով առավելության էր հասել նախորդ խաղարկության հաղթող իտալական «Տրենտինոյի» նկատմամբ:

Երրորդ տեղի համար խաղում «Տրենտինոն» 3:0 հաշվով պարտության մատնեց թուրքական «Արկասին»:

Չեմպիոնների լիգա. Եզրափակիչ

«Զենիթ» (Ռուսաստան, Կազան) – «Սկրա» (Լեհաստան)՝ 3-2 (25:15, 16:25, 22:25, 26:24, 17:15)

Երրորդ տեղի հանդիպում

«Տրենտինո» (Իտալիա) – «Արկաս» (Թուրքիա)՝ 3-0 (25:20, 25:19, 25:19)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում