23:42  ,  18 մարտի, 2012

Վիկտորիա Ազարենկոն՝ Ինդիան Ուելսի հաղթող

WTA վարկանիշային աղյուսակի առաջին համար, բելառուս Վիկտորիա Ազարենկոն առաջին անգամ հաղթող ճանաչվեց Ինդիան Ուելսի մրցաշարում:

Եզրափակիչիում Ազարենկոն երկու սեթերի արդյունքում առավելության հասավ ռուսաստանցի Մարիա Շարապովայի նկատմամբ՝ 6:2, 6:3: Մրցախաղը տեւեց 1 ժամ 26 րոպե:

Ազարենկոն այս տարի չորրոդ մրցաշարում է հաղթող ճանաչվում: Բելառուս թենիսիստը 23 անընդմեջ հաղթանակ է տարել ընթացիկ մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում