16:15  ,  5 հոկտեմբերի, 2012

Լիոնել Մեսին հայր է դարձել

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայր է դարձել:

25-ամյա Մեսիի ընկերուհի Անտոնելան տղա է ունեցել: Երեխային որոշել են անվանել Տյագո:

2012թ. հունիսի 2-ին կայացած աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի՝ Էկվադորի հետ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո Մեսին վերցրեց գնդակը եւ պահեց մարզաշապիկի տակ: Այդ ժամանակ Անտոնելան Twitter-ի իր էջում հայտնեց, որ երեք ամիս անց որդի կպարգեւի Մեսիին, գրում է sovsport.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում