RONGIER CHEHHH !!!! pic.twitter.com/WXfnv6FOWl
— Tonton Zlatan (@Zlataaan94) August 8, 2021
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում «Մարսելը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթել է «Մոնպելյեին»: Հյուրերից դուբլի հեղինակ է դարձել ֆրասիացի կիսապաշտպան Դմիտրի Պայեն:
89-րդ րոպեին տեղի է ունեցել տհաճ միջադեպ, ինչի պատճառով խաղը դադարեցվել է: «Մոնպելյեի» երկրպագուներն անկարգություններ են սկսել՝ խաղադաշտ նետելով տարբեր իրեր: «Մարսելի» պաշտպան Վալենտեն Ռոնժյեն դեմքին հարված է ստացել շշով: Միջադեպի պատճառով խաղը 10 րոպեով դադարեցվել է, այնուհետև շարունակվել ու ավարտվել «Մարսելի» հաղթանակով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում