15:39  ,  18 մարտի, 2012

Բասկետբոլիստ Համֆրիսը Քիմ Քարդաշյանից պահանջում է 7 միլիոն

Քիմ Քարդաշյանի եւ Քրիս Համֆրիսի ամուսնալուծության գործընթացը շարունակվում է: Կողմերը ցանկանում են առավելագույն օգուտ կորզել: Քիմ Քարդաշյանը պատրաստ է ստորագրել ամուսնալուծման փաստաթղթերը, եթե Համֆրիսն ընդունի, որ ստել է, երբ ամուսնանալուց առաջ ասել է, թե ցանկանում է ապրել Հոլիվուդում: Ամուսնանալուց հետո Համֆրիսը Քիմից պահանջել է տեղափոխվել Մինեսոտա:

Համֆրիսն էլ Քարդաշյանից պահանջում է խոստովանել, որ ամուսնությունն ընդամենը PR-շոուի մաս էր:

Քիմ Քարդաշյանը Համֆրիսին նաեւ մեղադրում է հարսանիքից ստացած մոտ 1 միլիոն դոլարն ու ռեալիթի-շոուից ստացած 300 հազար դոլարը գրպանելու մեջ: Քարդաշյանը պնդում է, որ բասկետբոլիստն այդ գումարը փոխանցել է առանձին հաշվի վրա: Համֆրիսը հերքում է մեղադրանքը՝ ասելով, որ ամբողջ գումարը համատեղ հաշվի վրա եւ պահանջում է 7 միլիոն դոլար, հայտնում է Gazeta.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում