A thrilling encounter with thrilling shots like this...
— Wimbledon (@Wimbledon) July 5, 2021
Thank you for the show, @karenkhachanov and @SebiKorda #Wimbledon pic.twitter.com/WNLyzdmDo9
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը (29) կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
25–ամյա հայ թենիսիստը 1/8 եզրափակիչում մրցեց 21–ամյա ամերիկացի Սեբաստիան Կորդայի (50) հետ եւ առավելության հասավ հինգ սեթում՝ 3։6, 6։4, 6։3, 5։7, 10։8։ Մրցապայքարը տեւեց 3 ժամ 50 րոպե։
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի եւ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա–Ագուտի դիմակայության հաղթողը։
Ումբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է, մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում