«Լիլը» պատմության մեջ չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն:
Ֆրանսիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Լիլը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Անժեի» նկատմամբ և հավաքեց 83 միավոր:
Չեմպիոնի տիտղոսը չկարողացավ պաշտպանել ՊՍԺ-ն, որը վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց «Բրեստին» և 82 միավորով գրավեց երկրորդ տեղը:
«Լիլը» նախորդ անգամ Ֆրանսիայի չեմպիոն դարձել էր 2010/2011թթ. մրցաշրջանում: Դրանից հետո 7 անգամ Ֆրանսիայի առաջնությունում հաղթել էր ՊՍԺ-ն, մեկ անգամ էլ՝ «Մոնակոն»:
78 միավորով երրորդ տեղը գրավեց «Մոնակոն», որը նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:
«Լիգա-1»-ից դուրս մնացին «Նիմը» և «Դիժոնը», իսկ 18-րդ տեղը գրաված «Նանտը» «Թուլուզի» դեմ անցումային խաղեր կանցկացնի տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար:
Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը խփեց 27 գոլ: 20-ական գոլով 2-3-րդ տեղերը բաժանեցին Մեմֆիս Դեպայը («Լիոն») և Վիսամ Բեն Յեդերը («Մոնակո»):
Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր
«Բրեստ» – ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ)
Ռոմեն Ֆեյվր, 37 (ինքնագոլ), Կիլիան Մբապե, 71
Չիրացված 11 մետրանոց՝ Նեյմար, 19 (ՊՍԺ)
«Անժե» – «Լիլ»՝ 1:2 (տեսանյութ)
Անժելո Ֆուլգինի, 90+1 – Ջոնաթան Դևիդ, 10, Բուրակ Յիլմազ, 45+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում