Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի «Մասթերս» մրցաշարում։
Իսպանացի թենիսիստը մրցեց 18-ամյա Կառլոս Ալկարասի (Իսպանիա) հետ եւ հաղթանակ տարավ 1 ժամ եւ 17 րոպեում՝ 6։1, 6։2։ Ալկարասը մայիսի 5-ին նշեց 18-ամյակը։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը կմրցի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ, որը երկրորդ շրջանում պարտության է մատնել իտալացի Յանիկ Սիներին։
Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,6 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում