18:08  ,  17 մարտի, 2012

Մերտեզակերը բաց կթողնի Եվրո-2012-ը

Գերմանիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Պյեր Մերտեզակերը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ուկրաինայում եւ Լեհաստանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության, հաղորդում է Եվրո-2012-ի տեղեկատվական կենտրոնը:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքով՝ մրցաշրջանն ավարտված է 27-ամյա գերմանացու համար:

Հիշեցնենք, որ Մերտեզակերը կոճի հատվածում վնասվածք էր ստացել Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի «Սանդերլենդի» հետ հանդիպման ժամանակ:

Սպասվում էր, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա ապրիլին, սակայն գերմանացու վնասվածքն ավելի բարդ է, քան ենթադրվում էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով