Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Ունիոն Բեռլինին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ «Բորուսիան» 52 միավորով 5-րդն է։
«Վոլֆսբուրգը» մրցակցի խաղադաշտում 3։1 հաշվով պարտության մատնեց «Շտուտգարտին» եւ 57 միավորով երրորդ տեղում է։
«Հոֆենհայմը» տանը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին, երբ հաշիվը 2:2 էր:
Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»՝ 2։0 (տեսանյութ)
Մարկո Ռոյս, 27, Ռաֆայել Գերեյրու, 88
Չիրացրած 11մ՝ Էրլինգ Հոլանդ («Բորուսիա»), 27
«Շտուտգարտ» - «Վոլֆսբուրգ»՝ 1։3 (տեսանյութ)
Գոնսալո Կաստրո, 90+1 – Կսավեր Շլագեր, 13, Վաուտեր Վեգորստ, 29, Յանիկ Գերարդտ, 65
Չիրացրած 11մ՝ Ֆիլիպ Ֆյորստեր («Շտուտգարտ»), 26
«Հոֆենհայմ» - «Բորուսիա Մ.»՝ 3:2 (տեսանյութ)
Անդրեյ Կրամարիչ, 48, 65, Իլհաս Բեբու, 60 – Ալեսան Պլեա, 25, Վալենտինա Լազարո, 45+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում