Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Լայպցիգը» տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակում
Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 61 միավորով երկրորդ տեղում է և 4 միավոր հետ է մեկ հանդիպում պակաս անցկացրած առաջատար Մյունխենի «Բավարիայից»: «Հոֆենհայմը» 32 միավորով 11-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Լայպցիգ» - «Հոֆենհայմ»՝ 0:0 (տեսանյութ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում