Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ եւ պարտություն կրեց 2։6, 3։6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Կարենյո-Բուստան կմրցի նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ։
Առաջին շրջանում Կարեն Խաչանովը հաղթել էր սերբ Լասլո Ջերեին։
Մոնտե Կառլոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում