Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մոնտե Կառլոյում անցկացվող ATP Masters 1000 մրցաշարում։
Առաջին շրջանում հայ մարզիկը մրցեց սերբ Լասլո Ջերեի հետ եւ առավելության հասավ 6։4, 6։1 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 18 րոպե։
1/16 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի իտալացի Ստեֆանո Տրավալյայի եւ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի դիմակայության հաղթողը։
Մոնտե Կառլոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում