17:02  ,  17 մարտի, 2012

Մեսին կարիերան կավարտի «Բարսելոնայում»

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ մտադիր է ամբողջ կարիերան անցկացնել կատալոնական ակումբում:

«Ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում ապագայում: Սակայն, եթե ամեն ինչ ինձանից կախված լինի, ապա ես կցանկանայի մնալ «Բարսելոնայում», որից մեծագույն թիմ ես չեմ տեսել: Գուցե դա կապված է իմ տարիքի հետ եւ նախկինում հանդես եկած ուժեղագույն թիմերի խաղը չեմ տեսել: Բայց իմ տեսածների մեջ «Բարսելոնան» ֆուտբոլային պատմության լավագույն ակումբն է», – Մեսիի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով