Matthew Ebden semifinals pic.twitter.com/hQwzrfKrPt
— Open 13 Provence (@Open13) March 12, 2021
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացվող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչում։
24-ամյա հայ մարզիկի մրցակիցն էր 33-ամյա ավստրալացի Մեթյու Էբդենը, որը աշխարհի 287-րդ ռակետն է։ Նա առավելության հասավ 4։6, 6։4, 6։2 հաշվով։ Խաչանովը աշխարհի 21-րդ ռակետն է։
Մեթյու Էբդենի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ իտալացի Յանիկ Սիների դիմակայության հաղթողը։
ATP Open 13 Provence-ի մրցանակային հիմնադրամը 334 հազար եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում