«Լիվերպուլը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ առավելության հասավ 4։1 հաշվով։
1/16 եզրափակիչ դուրս եկավ նաեւ «Վուլվերհեմփթոնը», որը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Քրիսթալ Փելասին»։
Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 1։4 (տեսանյութ)
Լուի Բարի, 41 - Սադիո Մանե, 4, 63, Ժորժինյո Վեյնալդում, 60, Մոհամեդ Սալահ, 65
«Վուլվերհեմփթոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։0 (տեսանյութ)
Ադամա Տրաորե, 35
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում