09:51  ,  22 սեպտեմբերի, 2012

Ալեքսեյ Իգոնին. Հանուն Սարգիս Հովսեփյանի ես դիտում էի Հայաստանի հավաքականի խաղերը

Եթե Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղ կազմակերպվի, ես մեծ սիրով կմասնակցեմ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիս Հովսեփանի նախկին թիմակից, «Զենիթի» նախկին ավագ Ալեքսեյ Իգոնինը:

«Սարգիսի մասին կարող եմ միայն լավ բաներ հիշել: Նա շատ լավ մարդ է: Շատ հեշտ մերվեց Ռուսաստանին, բոլորի հետ ընկերություն էր անում: Այստեղ իրեն լավ էր զգում: Դա նույնպես բնութագրում է մարդուն:

Ես զարմացա, երբ իմացա, որ նա դեռ խաղում է: Անցյալ տարի ես Պետերբուրգում չէի Ռուսաստան – Հայաստան խաղի ժամանակ եւ չկարողացա նրան տեսնել: Սարգիսի համար ես դիտում էի Հայաստանի հավաքականի բոլոր հանդիպումները: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է նա խաղում: Այնպիսի տպավորություն էր, որ նա ընդհանրապես չի փոխվել:

Մենք նրան հաճախ ենք հիշում, երբ «Զենիթի-98»-ի վետերանների խաղեր են լինում: Եթե Հովսեփյանի հրաժեշտի խաղ լինի` ես մեծ սիրով կմասնակցեմ: Ցանկանում եմ նրան, որ հետագայում եւս գտնի իրեն ֆուտբոլում: Ես ինքս վերջերս ավարտեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, բայց շարունակում եմ խաղալ ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Գուցե նա նույնպես իրեն այնտեղ գտնի, կամ էլ դառնա մարզիչ»,- ասաց Ալեքսեյ Իգոնինը: 

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով