17:10  ,  16 մարտի, 2012

Ֆուտբոլը դարձել է ներկայացում, երբ երկու միլիարդատերեր հետեւում են, թե ինչպես են 22 միլիոնատերեր վազում խաղադաշտում

Ֆուտբոլը դարձել է ներկայացում, երբ երկու միլիարդատերեր հետեւում են, թե ինչպես են 22 միլիոնատերեր վազում խաղադաշտում: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ֆուտբոլային միության Էթիկայի կոմիտեի նախագահ Պավել Բորոդինը, հաղորդում է Sovsport.ru-ն:

Կոմիտեի նիստի բացման խոսքում Բորոդինն ասել է.

«Առաջին անգամ ֆուտբոլի հանդիպման եղել եմ 1964-ին, այն ժամանակից մեծ ֆուտբոլում եմ: Ես հիշում եմ այն ժամանակները, երբ ստադիոնում հավաքվում էին 100 հազար ֆուտբոլասերներ: Այն ժամանակ ֆուտբոլը սպորտ էր, կենսակերպ: Անգլիայում չնչին խախտման համար մեղավորին այլեւս ստադիոն չեն թողնում եւ տուգանում են: Իսկ Ռուսաստանում բանան են նետում, տրիբունաներում ծեծկռտուք է: Պետք է միասնական դիրքորոշում ընտրել եւ հետեւել դրան: Քանի որ այսօր ֆուտբոլը վերածվել է ներկայացման, երբ երկու միլիարդատերեր հետեւում են, թե ինչպես են խաղադաշտում վազում 22 միլիոնատերեր: Այսպօր ստադիոնները լցվում են միայն 1/3-րդով: Պետք է շտկել դրությունը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով