13:59  ,  16 մարտի, 2012

«Անժին» կանչում է Ռաուլին

Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Գելզենկիրխենի «Շալկեի» հարձակվող Ռաուլ Գոնսալեսին։

Life Sports-ը հայտնում է, որ հոլանդացի մասնագենտն արդեն բանակցություններ է վարել 34-ամյա իսպանացու հետ։ Ռաուլը խոստացել է մտածել «Անժի» տեղափոխվելու ուղղությամբ։

Իսպանացի հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Լուրեր են շրջանառվում, որ Ռաուլը ցանկանում է երկու տարով երկարաձգել պայմանագիրը, սակայն «Շալկեն» միայն մեկ տարվա պայմանագիր է առաջարկում Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով