19:45  ,  17 սեպտեմբերի, 2012

Ճապոնիա - Հայաստան՝ 7։0 (5:3)

Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում  Ճապոնիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականն ընկերական խաղում 7:0 հաշվով հաղթել է Հայաստանի մինչեւ 17 տարեկանների թիմին: Խաղից հետո, 11-մետրանոց հարվածաշարում 5:3 հաշվով դարձյալ հաղթել են ճապոնացիները:

Ճապոնիայի հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչեւ 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Ճապոնացիները մրցավայր կմեկնեն սեպտեմբերի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում