Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդտուրում մերձմոսկովյան «Խիմկին» հյուրընկալվեց «Կրասնոդարին» եւ պարտություն կրեց 2։7 հաշվով։
Առաջին խաղակեսում «Խիմկիից» դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նորեկ, 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը՝ հաշիվը դարձնելով 2։2։ Սակայն դրանից հետո դաշտի տերերը եւս 5 գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան։
«Կրասնոդարը» 14 միավորով երրորդն է։ «Խիմկին» ունի 3 միավոր եւ նախավերջինն է։
Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր
«Կրասնոդար» - «Խիմկի»՝ 7։2
Մարկուս Բերգ, 19, Վիկտոր Կլասոն, 23, 45, Տոնի դե Վիլյենա, 52, Ռեմի Կաբելա, 62, Դանիիլ Ուտկին, 74, Մագոմեդ-Շապի Սուլեյմանով - Արշակ Կորյան, 27, 42, 11մ
Չիրացրած 11մ՝ Մարկուս Բերգ, 19
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում