Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել չեմպիոն «Զենիթի» 31-ամյա ռուսաստանցի հարձակվող Արտյոմ Ձյուբան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Ձյուբան 17 գոլով լավագույն ռմբարկուի մրցավազքում առաջին տեղը կիսել էր ակումբակից Սերդար Ազմունի հետ։ Ձյուբան 16 գոլային փոխանցումով լավագույնն է այդ ցուցանիշով։
View this post on Instagram
Լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է «Զենիթի» 44-ամյա ռուսաստանցի գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը, որի ղեկավարությամբ պետերբուրգյան թիմը երկրորդ մրցաշրջանում անընդմեջ դարձավ չեմպիոն։
View this post on Instagram
Մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակը սերբ հարձակվող Ջորջե Դեսպոտովիչն է, որը «Օրենբուրգի» կազմում գրավել էր «Ախմատի» դարպասը։ Հունիսին Դեսպոտովիչը միացել է Կազանի «Ռուբինին»։
Լավագույն խաղացողի, մարզիչի եւ գոլի հեղինակի քվեարկությանը մասնակցել են Պրեմյեր լիգայի ակումբների ավագներն ու մարզիչները, փորձագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում