Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին։ Առաջին տուրի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 18-ից 21-ը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 11-14-ը տեղի կունենան Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի հանդիպումները։
Ձմեռային արձակուրդը կկրճատվի։ 14-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հունվարի առաջին հանգստյան օրերին։
Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնի կոչումը 8-րդ տարին անընդմեջ նվաճել է Մյունխենի «Բավարիան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում