13:32  AMT,  12 սեպտեմբերի, 2012

Վլադիմիր Հակոբյան. Միտք կա այլեւս չխաղալ օլիմպիադայում

Դեռ կմատծեմ հաջորդ օլիմպիադայում խաղալու մասին, ամեն դեպքում միտք կա այլեւս չխաղալ, հայտարարեց օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի երրորդ համար Վլադիմիր Հակոբյանը այս պահին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ընթացող մամուլի ասուլիսում։

«Բոլոր հաղթանակները թանկ են, ամեն տեղ շատ լարված պայքար է ընթանում, ամեն մեկը շատ թանկարժեք է եւ ինձ համար, եւ բոլոր տղաների համար, որովհետեւ ամեն տեղ ամեն ինչ արվել է թիմի համար:

Վերջնական դեռ չեմ որոշել, արդեն եռակի չեմպիոն եմ, կուզենայի դուրս գալ օլիմպիադիայից որպես հաղթող, նաեւ թիմն է շատ սիրուն, աշխարհի առաջնությունում հաստատ կխաղամ, շատ հետաքրքիր է։ Դեռ կմատծեմ հաջորդ օլիմպիադայում խաղալու մասին, ամեն դեպքում միտք կա այլեւս չխաղալ»,- հայտարարեց Վլադիմիր Հակոբյանը։

«Երբ հաշվարկ կատարվեց եւ պարզվեց, որ Հայասանի թիմը դարձել է օլիմպիական չեմպիոն, ես գիտեմ՝ մի քանի ժամ թուրքական մամուլը չէր ցանկանում դա գրեր, նշեր։ Ինչքան գիտեմ մեկ թերթում է գրված եղել։ Արդեն արարողության ժամանակ հնչեց մեր հիմնը, բարձրացվեց եռագույնը»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը:

Թուրքիայում Օլիմպիադայի ժամանակ եղած մթնոլորտի մասին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը նշեց.

«Վերաբերմունքը վատ չէր, որեւէ վատ վերաբերմունք չենք տեսել, նորմալ վերաբերմունք էր կազմակերպիչների կողմից։ Արտակարգ էր արձագանքը հայկական համայնքի կողմից, անչափ ոգեւորված էին, այդպիսի բան չէր եղել»:

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Ո՞վ է 2014թ. լավագույն հայ մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Արսեն Ջուլֆալակյան
Արթուր Աբրահամ
Լեւոն Արոնյան
Հենրիխ Մխիթարյան
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ