Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության պաշտոնական յութուբյան ալիքը ներկայացրել է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում գրանցված ամենաարագ գոլերի հնգյակը։
Գերմանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ Մյունխենի «Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ ապահովել է չեմպիոնի տիտղոսը, որը 30-րդն է ակումբի պատմության մեջ։
Երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիան» ունի 66 միավոր։ «ՌԲ Լայպցիգը» երրորդն է՝ 63, «Բայերը» չորրորդն է՝ 60 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում