#LewanGOALski #B04FCB 1-4 (65') @lewy_official pic.twitter.com/5acLr32TCr
— FC Bayern München (@FCBayern) June 6, 2020
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում ընթանում են 30-րդ տուրի հանդիպումները։ Չեմպիոն «Բավարիան» Լեւերկուզենում հյուրընկալվեց «Բայերին»։ Մյունխենյան թիմն առաջինը գոլ բաց թողեց արդեն 9-րդ րոպեին, սակայն կարողացավ հասնել կամային հաղթանակի՝ 4։2։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան կիսապաշտպաններ՝ ֆրանսիացի Քինգսլի Քոմանը, գերմանացիներ Լեոն Գորեցկան ու Սերժ Գնաբրին եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 30-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում։
«Բավարիան» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
«ՌԲ Լայպցիգը» 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Պադերբորնի» հետ եւ 59 միավորով երրորդն է։ «Բայերը» 5-րդն է՝ 56 միավոր։
«Հոֆենհայմը» հյուրընկալվեց Դյուսելդորֆի «Ֆորտունային» եւ բավարարվեց 2։2 հաշվով։ «Հոֆենհայմի» կազմում դարձյալ հայտավորված չէր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները։ «Հոֆենհայմը» 43 միավորով 6-րդ տեղում է։
Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Բայեր» - «Բավարիա»՝ 2։4 (տեսանյութ)
Լուկաս Ալարիո, 9, Ֆլորիան Վիրց, 89 - Քինգսլի Քոման, 27, Լեոն Գորեցկա, 42, Սերժ Գնաբրի, 45, Ռոբերտ Լեւանդովսկի, 66
«ՌԲ Լայպցիգ» - «Պադերբորն»՝ 1։1 (տեսանյութ)
Պատրիկ Շիկ, 27 - Կրիստիան Շտրոդեկ, 90+2
Հեռացում՝ Դեոտշանկյուլ Ուպամեկանո, 43, երկրորդ դեղին քարտ
«Ֆորտունա Դյուսելդորֆ» - «Հոֆենհայմ»՝ 2։2 (տեսանյութ)
Ռոուվեն Հենինգս, 5, 76, 11մ – Մունաս Դաբուր, 16, Սթիվեն Ցուբեր, 61
Հեռացում՝ Բենյամին Հյուբներ («Հոֆենհայմ»), 9
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մայնց»՝ 0։2
Մուսա Նյակաթ, 43, Պյեր Կունդե, 77
«Բորուսիա Դորտմունդ» - «Հերտա»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում