13:59  ,  15 մարտի, 2012

Հայաստանի հավաքականը կխաղա Ղազախստանի հետ

2012թ. հունիսին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի թիմի հետ։ Այդ մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«2012 թվականի մայիսին Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ, իսկ 5 օր անց` հունիս ամսին, Երեւանում կընդունենք Ղազախստանի ընտրանուն: Այսօր արդեն հասել ենք այն արդյունքին, որ ընկերական հանդիպումների խնդիր չունենք: Նույնիսկ արդեն մենք ենք որոշում՝ ում հետ եւ որտեղ խաղանք: Երբ ուզենք, ում հետ ուզենք կխաղանք։ Հավաքականն այսօր ընկերական խաղերի դիմաց այնպիսի գումարների առաջարկ է ստանում, որ զարմանում եմ»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով