Գերմանական «Շալկե-04»-ը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո առաջին մարզումն է անցկացրել խոտածածկին: Այս մասին տեղեկանում ենք Bleacher Report-ի Թվիթերի պաշտոնական էջից:
«Շալկե-04»-ի ֆուտբոլիստները 2 կամ 3 հոգանոց խմբերով մարզումներ են անցկացրել: Նախատեսվում է առաջիկա օրերին մարզումներ անցկացնել արդեն ընդհանուր խմբով:
Բունդեսլիգան ներկայացնող մի քանի ակումբ ևս մտադրություն է հայտնել առաջիկա օրերին վերսկսել մարզումները:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Գերմանիայում ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են մինչև ապրիլի 30-ը:
Schalke players return to training while maintaining social distancing in pairs pic.twitter.com/dYdGjN0M4b
— B/R Football (@brfootball) April 2, 2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում