Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Գերմանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
19-ամյա Հոլանդը քվեարկության արդյունքում առաջ է անցել «Լայպցիգի» կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուից և «Քյոլնի» պաշտպան Իսմայիլ Յակոբսից:
Հիշեցնենք, որ փետրվարին Հոլանդը Բունդեսլիգայում մասնակցել է 5 հանդիպման, խփել 4 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում