16:35  ,  5 սեպտեմբերի, 2012

Աշխարհի առաջնության երկրորդ օր. Հայաստանը մեդալ չնվաճեց

Թաիլանդում ավարտին է մոտենում հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Երկրորդ օրը Հայաստանը մեդալ չնվաճեց։

84 կգ քաշային կարգում Վարոս Պետրոսյանը 2։0, 7։0 հաշվով պարտության մատնեց հնդիկ Ռահուլ Ռահուլին եւ դուրս եկավ երկրորդ շրջան։ 1/8 եզրափակիչում համ ըմբիշը 0։1, 0։2 հաշվով պարտվեց ռումինացի Դորին Կոնստանտին Պիրվանին եւ դուրս մնաց հետագա պայքարից։

55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը մեկնարկում 1։0, 5։1 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Հարութ Սարգսյանին։ Երկրորդ գոտեմարտում Ղարիբյանը մրցեց մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ եւ պարտվեց 1։0, 0։2, 0։2 հաշվով։

66 կգ քաշային Հայկ Արշակյանն առաջին գոտեմարում 0։1, 4։8 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մագոմեդ Չուխալովին։ Ռուսաստանցին հասավ եզրափակիչ, Արշակյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտվեց հենց առաջին սփոփիչ գոտեմարում՝ 0։1, 0։5 հաշվով հոնդուրասցի Մեխյա Սամբուլային։

Հիշեցնենք, որ 74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Կարապետ Չալյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում