Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր խնդիրը հարձակման գիծն էր: Յուրա Մովսիսյանի գալուց հետո հավաքականը նոր տեսք ստացավ: Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը խմբում խփեց ամենից շատ գնդակ: Այսօր Յուրա Մովսիսյանը Ռուսատանի Բարձրագույն խմբի լավագույն եւ հեռանկարային ֆուտբոլիստերից մեկն է:
Յուրան ծնվել է 1987-ի օգոտոսի 2-ին: Ֆուտբոլ սկսել է խաղալ 12 տարեկանից Փասադենայի միջնակարգ դպրոցի թիմի կազմում: 2006-ին դարձել է «Կանզաս-Սիթիի» խաղացող: Մեկ տարի անց նա տեղափոխվեց «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում դարձավ MLS-ի հաղթող: 2010-ին Մովսիսյանը տեղափոխվեց դանիական «Ռանդերս», իսկ 2011-ին` «Կրասնոդար»: Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 15 գոլի հեղինակ:
NEWS.am Sport-ը ներկայացնում է Յուրա Մովսիսյանի տարբեր տարիքի լուսանկարները։
Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում