Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
Մրցաշարի չորրորդ համարը մրցեց շվեյցարացի Սթեն Վավրինկայի (15) հետ եւ պարտություն կրեց հինգ սեթում՝ 2:6, 6:2, 6:4, 6:7 (2:7), 2:6։ Մրցախաղը տեւեց 3 ժամ 25 րոպե։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Վավրինկան կհանդիպի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողի հետ։
Australian Open-ը կավարտվի փետրվարի 2-ին։ Տիտղոսը պաշտպանում է սերբ Նովակ Ջոկովիչը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում