19:41  ,  14 մարտի, 2012

«Սյոնը» մարզաշապիկը ծառայեցրել է քաղաքական քարոզչությանը

Շվեյցարիայի ֆուտբոլային լիգան ֆուտբոլիստների մարզաշապիկին քաղաքական կարգախոս գրելու համար «Սյոնին» տուգանել է 20 հազար շվեյցարական ֆրանկ, հաղորդում է AP-ն:

Փետրվարի 26-ին «Սերվետի» հետ խաղում «Սյոնի» ֆուտբոլիստների մարզաշապիկին գրված է եղել. «Տուրիզմը աշխատատեղեր է»: Ուղերձը կապված է առաջիկա հանրաքվեի հետ, որին դրված է լինելու քաղաքներից դուրս գտնվող առանձնատների տերերին արտոնություններից զրկելու հարցը:

Հաջորդ խաղում «Սյոնի» խաղացողների մարզաշապիկին եղել է մեկ այլ կարգախոս. «Համերաշխություն կանտոնների միջեւ»:

Շվեյցարիայի ֆուտբոլային լիգան այժմ քննարկում է երկրորդ կարգախոսի հարցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով