Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, հնարավոր է, գլխավորի ֆրանսիական «Մոնակոն», տեղեկացնում է Le10Sport-ը:
«Մոնակոյի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմի աշխատանքից և ցանկանում է պաշտոնանկ անել 45-ամյա մասնագետին:
«Մոնակոն» քննարկում է Էմերիի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը և առաջիկայում բանակցություններ կսկսի իսպանացի մասնագետի հետ:
Հիշեցնենք, որ 2016-2018 թվականներին Ունաի Էմերին գլխավորել է ֆրանսիական ՊՍԺ-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում