20:52  ,  1 սեպտեմբերի, 2012

Ստամբուլ-2012. Հայաստանի բացարձակ հաղթական արդյունքը

Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5։1.5 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի նկատմամբ եւ բացարձակ արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հինգ հաղթանակ ունի նաեւ Ռուսաստանը։
Ուկրաինայի հետ մրցամարտում վճռական եղավ Լեւոն Արոնյանի հաղթանակը Վասիլի Իվանչուկի նկատմամբ։ Մյուս խարտիաներում գրանցվեց ոչ ոքի։

3-րդ խաղատախտակ. Վլադիմիր Հակոբյան -  Անդրեյ Վոլոկիտին  պարտիայում մրցակիցները դիրքի երեք անգամ կրկնությունից հետո 56-րդ քայլում արձանագրեցին ոչ ոքի:

Պավել Էլյանով – Գաբրիել Սարգսյան պարտիայում կողմերը խաղաղ դաշն էին կնքել: Իսկ Սերգեյ Մովսեսյանը միավրոը կիսել էր Ռուսլան Պոնոմարյովի հետ:

Հունգարիա - Ռուսաստան մրցամարտը ավարտվել է 1.5։2.5՝ ռուսների հաղթանակով: Այսպիսով, 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 10 թիմային միավորով գլխավորում են Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները: Թիմերի անհատական միավորները նույպես հավասար են 14.5:

Սեպտեմբերի 2 ին շախմատիստները կհանգստան: Իսկ սեպտեմբերի 3-ին նորից դուրս կգան պայքարի: Հայաստանի հավքականի ամենա հնարավոր մրցակիցը 6-րդ տուրում Ռուսաստանի հավքականն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով