16:01  ,  1 սեպտեմբերի, 2012

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանն անփոփոխ գործակցով երկրորդն է

ՖԻԴԵ-ն հրապարակեց համաշխարհային դասակարգման աղյուսակը սեպտեմբերի 1-ի դրությամբ: Տղամարդկանց աղյուսակը 2843 գործակցով շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նա նախորդ ամսվա համեմատ 6 կետով բարելավել է իր վարկանիշը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Լեւոն Արոնյանը` 2816 գործակցով:  Նախորդ ամսվա համեմատ նրա վարկանիշն անփոփոխ է, քանի որ Լեւոնը օգոստոսին մրցաշարի չի մասնակցել:

Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի վարկանիշները նույնպես անփոփոխ են եւ զբաղեցնում են 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները: Լավագույնների հնգյակը եզրափակում է ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 2783 գործակցով։ Նա դիրքը բարելավել է՝ 7-րդ տեղից տեղափոխվելով 5-րդ հորիզոնական, առաջ անցնելով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից (6): Աշխարհի 100 ուժեղագույների մեջ են նաեւ չորս հայ շախմատիստներ. Սերգեյ Մովսեսյանը նախորդ ամսվա համեմատ 7 կետով բարձրացրել էր իր անհատական գործակիցը եւ կրկին անցել է 2700-ի սահմանագիծը: Անփոփոխ են Գաբրիել Սարգսյանի` 2693  եւ Վլադիմիր Հակոբյանի 2687, վարկանիշները։ Իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը նախորդ ամսվա համեմատ կորցրել է 4 կետ` 2657:

1.Մագնուս Կրլսեն` 2843
2. Լեւոն Արոնյան` 2816
3. Վլադիմիր Կրամնիկ` 2797
4. Թեյմուր Ռաջաբով` 2788
5. Հիկարու Նակամուրա`2783
41. Սերգեյ Մովսեսյան` 2705
55. Գաբրիել Սարգսյան` 2693
63. Վլադիմիր Հակոբյան` 2687
98. Տիգրան Լ. Պետրոսյան`2657

Աշխարհի 100 ուժեղագույն կանանց վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականն անփոփոխ է` այն երկար տարիներ գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը` 2698 գործակցով: 100  ուժեղագույն կանանց աղյուսակում են նաեւ` երկու հայ շախմատիստուհիներ` Էլինա Դանիելյանը` 2476,  եւ Լիլիթ Մկրտչյանը` 2454, օգոստոս ամսվա համեմատ նրանց վարկանիշները չեն փոխվել:

1.Հուդիթ Պոլգար` 2698
2.Աննա Մուզիչուկ` 2606
3. Յիֆան Հաո` 2599
4. Համփի Կոնեյրու` 2593

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում