12:22  ,  14 մարտի, 2012

Չիսորային սպառնում է ցմահ որակազրկում

Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական խորհուրդը (BBBC) մարտի 14-ին Կարդիֆում կայանալիք նիստում կքննարկի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, գերծանրքաշայաին Դերեկ Չիսորայի ոչ մարզական վարքի գործը:

Բրիտանական խորհրդի պաշտոնական հայտարարությունում նշված է, որ Չիսորան հրավիրվել է գործի լսումներին՝ 25-րդ կետով. ոչ մարզական վարք: Բռնցքամարտիկին սպառնում է ցմահ որակազրկում, հաղորդում է BBBC-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Մյունխենում բրիտանացին պարտվեց ուկրաինացի Վիտալի Կլիչկոյին՝ չկարողանալով նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մենամարտից առաջ նա ապտակեց Վիտալի Կլիչկոյին, ռինգում ջրով թքեց Վլադիմիր Կլիչկոյի դեմքին, իսկ մենամարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ծեծկռտուք սարքեց աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Դեւիդ Հեյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում