Աշխարհի 9-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող ATP 500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Այս մրցաշարում երկրորդ համարն ունեցող հայ թենիսիստը երկրորդ շրջանում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Մարտոն Ֆուչովիչի հետ, որը երրորդ սեթում հրաժարվել է պայքարից՝ 3։6, 6։4, 1։4 (անավարտ)։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի արգենտինացի Դիեգո Շվարցմանի եւ ամերիկացի Սեմ Քուերիի դիմակայության հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում