Իսպանացի Ֆելիսիանո Լոպեսը, Վիեննայի մրցաշարի առաջին շրջանում 4։6, 3։6 հաշվով պարտվելով ֆրանսիացի Ժիլ Սիմոնին, կրկնեց պարտությունների քանակով հակառեկորդը թենիսում։
Լոպեսը կարիերայի ընթացքում կրել է 444 պարտություն (տարել 485 հաղթանակ)։ Լոպեսը կրնեց ֆրանսիացի Ֆաբրիս Սանտորոյի հակառեկորդը։ Սանտորոն 444 պարտության հետ ունի 470 հաղթանակ։
38-ամյա Լոպեսը մտադիր էր կարիերան ավարտել 2018-ին, սակայն շարունակեց այն։ Այս տարի նա հաղթել է 19 մրցախաղերում, նվաճել է Լոնդոնում անցկացված Queens Club մրցաշարի հաղթողի կոչումը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում