14:32  ,  29 օգոստոսի, 2012

«Սպարտակի» երկրպագուները հայոց եռագույն չեն տարել Թուրքիա

Օգոստոսի 28-ին ինտերնետում լուրեր էին հայտնվել, թե  Չեմպինոների լիգայի փլեյ-օֆֆ փուլի  «Ֆեներբահչե» – «Սպարտակ» պատասխան հանդիպմանը ռուս երկրպագուներն իրենց հետ Ստամբուլ են տանելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող գրություններով պաստառներ:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց Ստամբուլում գտնվող «Սպարտակի» ֆան-շարժման նախագահ Օլեգ Սեմյոնովի հետ.

«Մենք ինքներս հետաքննեցինք եւ գտանք, որ սկզբնաղբյուրը եղել են ադրբեջանական կայքերը, որից հետո հայկական կայքերն են այդ լուրն անմիջապես վերցրել եւ տարածել: Հայերին հետեւել են թուրքրեը եւ ամբողջ աշխարհը: Այդպիսի բան չկա»:

Թղթակցի հարցին, թե ինչու էին «Սպարտակի» երկրպագուները Մոսկվայում այրել Աթաթուրքի նկարը, Օլեգ Սեմյոնովն ասաց.

«Իսկ ո՞վ ասաց, որ այրել ենք: Տեսագրության մեջ երեւում է նկար եւ ճայտրուկներ»:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Սպարտակը» հաղթանակ է տարել 2։1 հաշվով։

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով