10:58  ,  28 օգոստոսի, 2012

Թուրք հաքերները եւս մեկ հարձակում են գործել «Սպարտակի» կայքի վրա

Թուրք հաքերները շարունակում են հարձակվել Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքի վրա:

«Չնայած ձեռնարկված քայլերին, ակումբի պաշտոնական կայքի վրա հարձակումը շարունակվում է: Ամբողջ ակումբը եւ մասնագետները ներողություն են խնդրում կայքի հետ կապված խնդիրների համար: Առաջիկայում մենք կշարունակենք թիմի նորությունները հայտնել սոցիալական ցանցերի միջոցով»,- նված է «Սպարտակի»՝ Facebook-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ի գիշերը թուրք հաքերները կոտրել էին Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը, որը մինչեւ օրս անհասանելի է երկրպագուների համար:

Կայքի գլխավոր էջում հայտնվել էր Աթաթուրքի դիմանկարը հետեւյալ գրությամբ. «Անմիջապես ներողություն խնդրեք թուրք ազգից: ՖԻՖԱ-ն ուշադրություն չդարձրեց այս հանգամանքի վրա, սակայն մենք հանցագործությունն անպատիժ չենք թողնում»:

Օգոստոսի 21-ին Մոսկվայում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի՝ «Սպարտակ» - «Ֆեներբահչե» (2:1) հանդիպման ժամանակ ռուսական ակումբի երկրպագուները տրիբունայում այրել էին Աթաթուրքի դիմանկարով պաստառներ: Խաղից առաջ ռուս ֆանատները քաղաքում հարձակվել են թուրք ֆուտբոլասերների վրա: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English