«Պալերմո – Մոնտե Կարլո» առագաստանավային մրցարշավին մասնակցած Coral առագաստանավը հրդեհվել է Սարդինիայի ափերի մոտ: Օգնության են հասել առափնյա պարեկանավերը: Անձնակազմի վեց ռուսաստանցի եւ երկու ավստրալացի անդամները փրկվել են: Առագաստանավը խորտակվել է, հաղորդում է մրցարշավի կայքը:
Պալերմոյի Մոնդելո ծովածոցից մեկնարել է 30 անձնակազմ: Նրանք կհաղթահարեն 800 կմ: «Պալերմո – Մոնտե Կարլո» առագաստանավային մրցարշավն անցկացվում է 8-րդ անգամ Մոնակոյի իշխանի հովանու ներքո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում