Ամերիկացի հեծանվորդ Քելի Քեթլինն ինքնասպանություն է գործել: 23-ամյա մարզուհու մահվան լուրը Facebook-ում հաստատել է նրա քույլը:
Քելի Քեթլինի մարմինը հայտնաբարել են Կալիֆորնիայում գտնվող նրա տանը: Պատահարի մանրամասները դեռ հայտնի չեն:
Քելի Քեթլինն աշխարհի եռակի չեմպիոն է: ԱԱ-ում նա 2016, 2017, 2018թթ. ոսկե մեդալակիր է դարձել թիմային մրցումներում: Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Քեթլինը բրոնզե մեդալակիր էր դարձել ԱՄՆ-ի թիմի կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում