Բեյսբոլի հյուսիսամերիկյան լիգայի (MLB) «Լոս Անջելես Դոջերս» - «Սան Դիեգո Պադրես» հանդիպման ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել:
«Դոջերսի» 76-ամյա երկրպագուհի Լինդա Գոլդբլումը ծննդյան օրը ներկա է եղել խաղին եւ գնդակով գլխին հարված է ստացել հյուրերի խաղացողի խաղարկումից հետո, հաղորդում է Daily Mail-ը:
Լինդան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, ենթարկվել է գլխուղեղի վիրահատության, երեք օր եղել է առանց գիտակցության՝ միացված արհեստական շնչառության սարքին: Փրկել նրա կյանքը չի հաջողվել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում