Ակադեմիական թիավարության կանանց Գերմանիայի հավաքականի անդամ Նադյա Դրիգալան Լոնդոնի Օլիմպիական խաղերից հեռացել է նեոնացիստ ամուսնու պատճառով:
Նադյայի ամսուսինը Գերմանիայի Ազգային-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ է: Մարզուհին որոշել է հեռանալ, որպեսզի չվնասի Գերմանիայի պատվիրակության հեղինակությունը, հաղորդում է n-tv.de-ն:
«Գերմանիայի օլիմպիական հավաքականի ղեկավարները տեղեկատվություն են ստացել Նադյա Դրիգալայի անձնական կյանքի վերաբերյալ: Երկար ու բովանդակալից զրույցից հետո նա որոշեց հեռանալ Լոնդոնից: Թիմը ողջունում է նրա քայլը»,- հայտարարել է Գերմանիայի օլիմպիական հավաքականի ղեկավար Միխայել Վեդպերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում