Watch the Georgia Dome crumble into dust in slow motion. pic.twitter.com/EewCk9KAPm
— AP South U.S. Region (@APSouthRegion) 20 ноября 2017 г.
1996թ. օլիմպիական մայրաքաղաք Ատլանտայում պայթեցվել է «Ջորջիա Դոում» մարզապալատ-ստադիոնը, որն ուներ 71 հազար մարզասեր ընդունելու հնարավորություն, հաղորդում է AP-ն:
1992 թվականին բացված «Ջորջիա Դոումն» ընդունել էր Օլիմպիական խաղերի բասկետբոլի եւ մարմնամարզության մրցումներ, երկու անգամ՝ ամերիկյան ֆուտբոլի Սուպերբոուլը: 25 տարում մրցասպարեզում անցկացվել էր 1400 մարզական միջոցառում:
Ստադիոնը պատկանում էր ամերիկյան ֆուտբոլի «Ատլանտա Ֆելքոնս» ակումբին, որը հարեւանությամբ վերջերս բացել է 1.4 միլիարդ դոլար արժողությամբ Mercedes-Benz Stadium-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում